Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 7)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Magic Launcher Pro

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա հավելվածների գործարկիչ է, որը կօգնի արագ գտնել ցանկալի հավելվածը և գործարկել: Այն տեղավորում է ավելի քան 100 հազար հավելված: Հնարավոր է ըստ ցանկության դասավորել հավելվածների հերթականությունը: Բացի հավելվածներից նաև հնարավոր է արագ գտնել ձեր կոնտակտները, նաև ավելացնել ամենահաճախ օգտագործվող հավելյալ ֆունկցիաները:

magic-launcher-pro magic-launcher-pro1 magic-launcher-pro2

Streaks Workout

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա ֆիթնես հավելված է, որը կօգնի կարգավորել մարզումները: Այն առաջարկում է մարզումների ծրագրեր և անիմացիոն ուղեցույց:

Fort Defenders 7 seas

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է պաշտպանել ձեզ պատկանող նավահանգիստները, զինվել, դիմակայել ծովահենների հարձակումներին, կռվել և հաղթել:

Spending Tracker MoneyControl

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա բյուջեի կառավարման համար նախատեսված հավելված է, որի միջոցով կարելի է հաշվել ծախսերն ու եկամունտները: