Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

HyperDroste

Գինը՝ 1.99$ – անվճար

Լուսանկարներին զվարճալի և հետաքրքիր տեսք հաղորդելու հարցում կօգնի այս հավելվածը: Կարելի է ստանալ նաև անիմացիոն GIF-եր:

TextEdit+

Գինը՝ 2.99$ – անվճար

Տեքստերը խմբագրելու, նշումներ կատարելու համար նախատեսված հավելված է: Այն թույլ է տալիս նաև դասակարգել թղթապանակները, որն կհեշտացնի դրանք գտնելու գործը:

The Hunt for the Lost Treasure

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա արկածներով հարուստ խաղ է: Պետք է գտնել և վերականգնել Կարիբյան ծովի ջրերում պայթեցված նավը և այդ ընթացքում անցնել տարբեր փորձութունների միջով, որոնել ճիշտ ելքեր ու ճանապարհներ, լուծել գլուխկոտրուկներ և այլն: