ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Sooshi
Գինը՝ 1.99$ – անվճար
Այն ամենն, ինչ հետաքրքրում է սուշիի մասին կարող եք իմանալ այս հավելվածի միջոցով: Ծանոթանալ դրա տեսակներին, բաղադրատոմսերին, պատրաստման եղանակին, ինչպես նաև՝ որտեղ կարող եք համտեսել ամենահամեղ սուշին:
Learn Colors App Shapes Preschool Games for Kids
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածը նախադպրոցական տարիքի երեխաների համար է, այն տրամաբանական փազլ խաղերի միջոցով կսովորեցնի գույները, ճանաչել կենդանիներին, կօգնի ձեռք բերել մաթեմատիկական տարրական գիտելիքներ:
Pin Points
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածը հատկապես օգտակար կլինի ճանապարհորդության պլանավորման ժամանակ: Ցանկանում եք իմանալ Ձեր գտնվելու վայրից մինչև հյուսիսային բևեռ հեռավորությունը կամ իմանալ, թե ինչ հեռավորության վրա է գտնվում այս կամ այն քաղաքը. այս հավելվածը կօգնի այս հարցում: Այն չափում է մի կետից դեպի մյուս կետն ընկած հեռավորությունը:
Sea of Squares
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա պարզ փազլ խաղ է, որտեղ հարկավոր է տեղաշաչժել եռաչափ մարմինները: Խաղն ունի 100 աշխարհ:
Push-Bot
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս խաղում էկրանին մատի աջ և ձախ հպումերով պետք է ռոբոտին անցկացնել տարբեր միջավայրերով՝ հաղթահարելով ճանապարհին հանդիպող խոչընդոտները, այդպիսով էլ հավաքել միավորներ: