Ucom-ում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus-ի պաշտոնական վաճառքը Apple-ի պաշտոնական երաշխիքով

Ucom-ում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus-ի պաշտոնական վաճառքը Apple-ի պաշտոնական երաշխիքով

Apple ընկերության կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն այսօր՝ հոկտեմբերի 27-ին Ucom-ը որպես Apple-ի մի քանի տարվա պաշտոնական գործընկեր մեկնարկեց iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների վաճառքը Հայաստանի Հանրապետության տարածքում:

«Մեր երկրի համար նախատեսված նորագույն սմարթֆոնների խմբաքանակն այս տարի ևս պատրաստ է լիարժեք շահագործման Apple ընկերության կողմից միակ սերտիֆիկացված Ucom-ի 4G+ ցանցում: Ucom-ի սպասարկման սրահներում առկա են սմարթֆոնի «տիեզերական մոխրագույն», արծաթագույն և ոսկեգույն երանգները: Այն, ինչպես միշտ, վաճառվում է գնային մի քանի լուծման տարբերակով», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Օրինակ՝ 64 ԳԲ հիշողություն ունեցող սմարթֆոնը հասանելի է 469 հազար դրամ մանրածախ վաճառքի գնով։ Այդ նույն մոդելը Ucom-ում հնարավոր է ձեռք բերել 24 ամսվա ապառիկի պայմանով՝ սկսած 0% կանխավճարից, 0% տարեկան տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով՝ բաժանորդագրվելով Ունիվերսալ Պյուս 5500 և բարձր հետվճարային սակագնային պլանի։ Այս պարագայում բարձրակարգ հեռախոսից բացի բաժանորդներն ամեն ամիս կստանան 750 րոպե՝ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, Ռուսաստանի ցանկացած ցանց, ԱՄՆ և Կանադա զանգելու և 5 ԳԲ շարժական ինտերնետից օգտվելու համար:

Հավելենք, որ հոկտեմբերի 27-ից Ucom-ի Հյուսիսային պողոտայի գլխավոր սպասարկման կենտրոնում մեկնարկեց նաև Apple օրիգինալ աքսեսուրների վաճառքը՝ 1 տարվա պաշտոնական երաշխիքով: Այսպիսով, 1 տարվա պաշտոնական երաշխիքը գործում է ոչ միայն գնված սմարթֆոնների, այլև օրիգինալ աուդիո փոխարկիչ, լիցքավորման լար, EarPods ականջակալներ, անլար AirPods ականջակալներ, ինչպես նաև Beats Solo3, Beats EP On-Ear, Beats Studio, BeatsX, Powerbeats 3, Beats Pill+ ականջակալներ ձեռք բերելու դեպքում:

iPhone-ի սիրահարները կգնահատեն անլար լիցքավորման հնարավորությունը, 25% ավելի բարձր ձայնային հնչողությամբ բարձրախոսները, A11 բիոնիկ պրոցեսորի աշխատանքը, որը մինչև 70% ավելի արագ է, քան մինչ այս արտադրված iPhone-ի A10 Fusion պրոցեսորը:

Թեգեր: Apple, iPhone 8, iPhone 8 Plus, Ucom