MyOEno. ներկայացվել է գինու համը որոշող սարքավորում

MyOEno. ներկայացվել է գինու համը որոշող սարքավորում

Ներկայացվել է նոր սարքավորում, որը կարող է որոշել գինու որակը` համի և գույնի հարաբերակցությամբ։ Գինու գույնը կարևոր ցուցիչ է խմիչքի թթվայնության, հասունության, տաննինի քանակի, թնդությունը որոշելու համար։

MyOEno–ն գինու սկաներ է, սարքը տեսքով նման է էլեկտրոնային ջերմաչափի, բավական է միայն այն դնել գինով լցված գավաթի մեջ։ Տվյալները սմարթֆոնին կփոխանցվեն Bluetooth–ի միջոցով։ Համանուն հավելվածը ցույց կտա գինու բնութագրիչներն ու համային որակները։ Այս տվյալների հիման վրա օգտատերը կարող է ավելի լավ կողմնորոշվել և ընտրել հենց իրեն հաճելի գինու տեսակը։

MyOEno նախագիծը հաջող քրաուդֆանդինգ արշավ է իրականացրել Kickstarter հարթակում և կարճ ժամանակում հավաքել է պահանջվող գումարը։ Սարքի արժեքը 69 եվրո է։

Թեգեր: Kickstarter, MyOEno, wine