10 պատճառ iPhone–ի փոխարեն Android սմարթֆոն գնելու համար

10 պատճառ iPhone–ի փոխարեն Android սմարթֆոն գնելու համար

Որքան էլ, որ նորարարական լինեն Apple-ի սմարթֆոնները, կարող ենք նշել առնվազն 10 առավելություն, որ տալիս է Android սմարթֆոնը։

  •  Սմարթֆոնների ավելի լայն ընտրություն

Apple-ի առաջարկած սմարթֆոնների ընտրանին այնքան էլ մեծ չէ։ Կարելի է ընտրել iPhone-ի 10 մոդելներից որևէ մեկը։ Իսկ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների ընտրությունը մեծ է և անգամ մոլորեցնող` ամենատարբեր չափերիով ու դիզայնով։

  • Ավելի մատչելի է

Սահմանափակ ընտրության հնարավորությունից բացի կարևոր է նաև մատչելի լինելը։ Նոր թողարկված iPhone X-ը ամենաթանկ մոդելն է Apple-ի պատմությունում։ Գրեթե բոլորն էլ գիտեն, որ վճարում են Apple-ի բրենդի համար։ Մինչդեռ կարելի է գտնել հարուստ ֆունկցիոնալությամբ և համեմատաբար ավելի մատչելի Android սմարթֆոն։

  • microSD քարտեր

Թեև Apple-ը երբեմն զարմացնում է իր նոր ֆունկցիաներով, բայց օրինակ հավելյալ հիշողության քարտի տեղ հատկացված չէ։ Իսկ  128 կամ 256 Գբ հիշողությամբ iPhone-ները համեմատաբար թանկարժեք են։ Այնինչ գրեթե բոլոր Android սմարթֆոններում կարելի է տեղադրել microSD քարտեր։

  • Երկու SIM-քարտի հնարավորություն

Կրկնակի SIM-քարտի հնարավորությունով iPhone դեռևս չի արտադրվել։ Շատերն օգտվում եմ միաժամանակ մի քանի բջջային օպերատորների ծառայություններից, հետևաբար նախընտրում են մեկ սմարթֆոնում ունենալ 2 SIM-քարտ` առանձին ևս մեկ սմարթֆոն պահելու փոխարեն։

  •  3,5 մմ աուդիո միակցիչ

iPhone 7-ից սկսած «խնձորային» ընկերության բոլոր սմարթֆոնները զրկված են ստանդարտ աուդիո միակցիչից, որը թույլ է տալիս սովորական ականջակալը միացնել սարքավորմանը։ Այս խնդիրը մասամբ լուծում են ադապտերները, բայց դրանց գործածումը ոչ միշտ է հարմարավետ։ Բացի այդ էլ ավելորդ աքսեսուարներ մշտապես պահելն էլ իր անհարմարությունն ունի։

  • Մեդիա ֆայլերի բեռնում և գործածում

Android օգտատերերը կարող են գրեթե բոլոր ֆորմատների ֆայլեր բեռնել և գործարկել պարզապես դրանք փոխանցելով սարքավորման հիշողության մեջ։ Գործողությունների նման ազատություն iPhone-ում չեք հանդիպի։ iPhone-ում ֆիլմ կամ երգ բեռնելու համար հարկավոր է օգտվել iTunes-ից, դրա հետ մեկտեղ ֆորմատի փոխարկմամբ (կոնվերտացիա) հարկավոր կլինի զբաղվել։

  • Ինտերֆեյսի կարգավորումներ

iOS-ի վիզուալ կարգավորումները անհամեմատելի են Android–ի հետ։ Թարմացված iOS-ի իտերֆեյսը կրել է մի քանի կոսմետիկ փոփոխություններ` պահպանելով ընդհանուր ոճը։ Օգտատերեը չեն կարող մեծ փոփոխություններ հաղորդել ինտերֆեյսին, անհատականացնել, էլ չենք ասում ամբողջական լաունչերների մասին։

  • Բաց համակարգ

Android օպերացիոն համակարգը տարածվում է անվճար, թեկուզ առանց Google-ի ծառայությունների։ Յուրաքանչյուր արտադրող իրավունք ունի օգտագործել տվյալ հարթակը որպես հիմք։ Հաճախ կողմնակի ընկերությունները Google-ին հուշում են նոր օգտակար ֆունկցիաներ ներդնելու մասին։ Ի տարբերություն Google-ի` iOS-ը կարող է օգտագործել միայն Apple-ը։

  • Աքսեսուարների հասանելիություն

iPhone-ի համար նախատեսված օրիգինալ աքսեսուարների թիվը մեծացել է, սակայն դրանք այնքան էլ մատչելի չեն։ Android սարքավորումների դեպքում ամեն ինչ այլ է։

  • Google Play

Եվս մեկ առավելություն, որ տալիս է Android համակարգը։ Google Play-ից կարելի է գտնել տարբեր ֆունկցիոնալությամբ մեծ թվով հավելվածներ, որոնք կարելի է ձեռք բերել անվճար։ App Store-ը այս հարցում նույնպես զիջում է, այստեղ անվճար հավելվածների քանակը քիչ է։