Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 8)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Videomator

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա տեսանյութեր խմբագրելու համար նախատեսված հավելված է: Այն պարունակում է բազմաթիվ ֆիլտրեր, որոնց միջոցով հնարավոր է նորովի ներկայացնել տեսանյութերը:

Cinderly’s Holiday Sparkle 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ուրախ և գունավոր սթիքերների փաթեթ է, որում ներառված է շուրջ 40 անիմացիոն սթիքեր։

My Town : Daycare 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը նախատեսված է մինչև 12 տարեկան երեխաներ համար, որտեղ նրանք կարող են խնամել նորածին երեխաների։

dB Decibel Meter 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է իրական ժամանակում աուդիո վերլուծության համար: Հնարավոր է ստուգել ձայնի հնչողությունը տարբեր միջավայրերում:

Trixibrix 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա պիքսելային ոճով պատրաստված խաղ է, պետք է կոտրել գունավոր աղյուսները և վաստակել միավորներ։