Անվճար դարձած iOS-հավելվածներ (դեկտեմբերի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Space Weather App 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա դուր կգա բոլոր նրանց ովքեր հետաքրքրված են տիեզերքով։ Հավելվածը տրամադրում է մագնոլորտի, ինոլորտի, ջերմոլորտի և էկզոլորտի մասին տեղեկատվություն։

Learn Portuguese – MosaLingua 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք սովորել պորտուգալերեն` լեզվակրերի հետ երկխոսությունների շնորհիվ։

Star Wars™ Pinball 5

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա դուր կգա «Աստղային պատերազմների» սիրահարներին, Pinball խաղի սեղանները ֆանտաստիկ սագայի կերպարների նկարներով է:

Moonlight Express

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է առաքել նվերներ` ճանապարհին առկա խոչընդոտները և հավաքել հնարավորինս շատ միավորներ։

Word Turds 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է ճիշտ բառը գուշակելով` լուծել գլուխկոտրուկը։