ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
SmartCards+
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս խաղը հնարավորություն կտա նոր գիտելիքներ ձեռք բերել, կրկնել արդեն իսկ իմացածը, հիշել մոռացածը։ Հավելվածը տրամադրում է տարբեր թեմաներով քարտեր` ինֆորմացիայով, մեդիա կոնտենտով լրացված։ Հնարավոր է ստեղծել նաև սեփական թեմաներն ու քարտերը։
DiscountApp
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի գնումներ կատարելիս։ Սրա միջոցով կարող եք արագ հաշվել տոկոսներ։
Savings Goals Pro
Գինը՝ 3.99$ – անվճար
Այս հավելվածի օգնությամբ կարող եք խնայողություններ անել, հաշվել որքան է հարկավոր խնայել, տեսնել երբ կհասնեք սահմանված նպատակներին։