Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 15)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tower of Fortune 

Գինը` 0.99$ – անվճար

Սա RPG ժանրի խաղերի սիրահարների համար է: Ռետրո ոճի այս խաղը կառավարվում է մեկ կոճակի միջոցով, որը պետք է պտտել և ճիշտ ժամանակին կանգնեցնել: Պայքարեք 60 տարբեր թշնամիների դեմ, հաղթահարեք 50-ից ավելի փորձություններ:

OfficeSuite PRO 

Գինը՝ 14.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս աշխատել ու խմբագրել ցանկացած ֆորմատի փաստաթուղթ, այդ թվում են DOC, RTF, TXT, XLS, CSV և PPT ֆորմատի ֆայլերը։

National Gallery of Art HD 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածում ընդգրկված է Վաշինգտոնի ազգային պատկերասրահի արվեստի գործերը։ Հավելվածում կարող եք տեսնել և տեղեկատվություն ստանալ շուրջ 920 ստեղծագործության վերաբերյալ։

Spin Spell 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա պլատֆորմային խաղ է, հարկավոր է հավասարակշռությունը պահել և գունդը սահեցնել տառերի ճիշտ հաջորդականությամբ, որպեսզի կազմվի առաջադրված բառը և գունդը հասնի անցքին։