Joomag-ը նոր ձեռքբերումներ ունի միջազգային հարթակում

Joomag-ը նոր ձեռքբերումներ ունի միջազգային հարթակում

Joomag-ն ընդգրկվել է  G2 Crowd հարթակում Սան Խոսե/Սանտա Կլարա շրջանի լավագույն 10 ՏՏ ընկերությունների շարքում՝ Adobe, PayPal, Cisco ընկերությունների հետ միասին, նաև ստացել է «Ցանկալի առաջնորդ» մրցանակը:

G2 Crowd բիզնես լուծումների «կարծիքներ»-ի (review) հարթակում Joomag-ը ներառվել է 2018-ի ձմեռվա լավագույն կոնտենտ մարքեթինգի ծրագրերի թոփ 5 ընկերությունների շարքում: Հարթակում օգտատերերի 90%-ից ավելին Joomag-ի աշխատանքը գնահատել է 4,5 բալով` 5 առավելագույնից: Հարթակում պրոդուկտները գնահատելիս օգտատերերն առաջնորդվում են 2 սկզբունքով՝ ըստ բավարարվածության ու շուկայում ներկայացվածության:

Նշենք, որ Joomag-ի թվային հարթակից օգտվում են Huffington Post, Cosmopolitan, Elle, Harper’s Bazaar, Vogue, Levi’s, IBM, KFC և ավելի քան կես միլիոն մեծ ու փոքր այլ բիզնեսներ՝ հրապարակումների առցանց ստեղծման, տարածման, վերահսկման և վաճառքի համար:

Ընկերությունը հիմնադրվել է 2009թ․ Սիլիկոնյան հովտում՝ 4 հայ ծրագրավորողների կողմից։ «Joomag»-ը համակողմանի լուծումներ է առաջարկում մեծ և փոքր բիզնեսներին՝ կոնտենտ մարքեթինգի, թվային հրատարակչության, վաճառքի խթանման և կորպորատիվ հաղորդակցության պահանջների բավարարման համար։

«Joomag»-ի գործիքներով հնարավոր է ձևավորել և ավելի ինտերակտիվ դարձնել ցանկացած  նյութ: Օրինակ, օնլայն խմբագրիչի միջոցով նյութը կարելի է հարստացնել տեսահոլովակներով, ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ, անիմացիայով, տեսադարանով, հղումներով և այլն:

Թեգեր: Joomag