Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 1)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Fontmania

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նախատեսված է նկարները խմբագրելու համար։ Հավելվածը թույլ է տալիս բազմաթիվ ոճերի տեքստեր ավելացնել լուսանկարների վրա, ինչպես նաև տարբերվող տեսք հաղորդել դրանց ֆիլտրերի ու լուսային էֆեկտների օգնությամբ։

Blue Light Therapy 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա յուրահատուկ զարթուցիչ է, որը խոստանում է արթնացնել կապույտ լույսի, գույնի միջոցով:

Duck Warfare 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է բադիկներին պատերզմի ուղարկել ծովահենների դեմ։ Սա զվարճալի խաղ է, որը բաղկացած է 25 աստիճանաբար բարդացող փուլերից։