Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 8)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Relax Rain 

Գինը՝ 1.99$ – անվճար

Մեդիտացիայի համար  նախատեսված հավելվածը իր մեջ ներառում է անձրևի 8 տարբեր ձայներ, որոնք կօգնեն հանգստանալ օրվա աղմուկից։

 

Learn Italian – MosaLingua 

Գինը՝ 4.99$ – անվճար

Հավելվածը կօգնի սովորել իտալերեն  բառեր, բառակապակցություններ և թևավոր խոսքեր։ Այստեղ նաև ներառված  է բառերի ճիշտ արտասանության աուդիտարբերակները։

 

Farm Games Animal Puzzles for Kids Toddler 

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղ փազլն առաջարկում է ամբողջացնել ֆերմայի տեսարանը։ Նախատեսված է նաև փոքր տարիքի երեխաների համար։

Moonlight Express

Գինը՝ 0.99$ – անվճար

Սանտա Քլաուսի հյուսիսային եղջերուները չեն կարողանում թռչել։ Palt-ի առաքելությունն է օգնել բաժանել նվերներն ու փրկել Ամանորյա տոները։

 

Թեգեր: Apple, free app, free iOS apps, iOS