Սիրելի երաժշտությամբ տեսանյութերն այլևս չեն հեռացվի Intsagram-ից և Facebook-ից

Սիրելի երաժշտությամբ տեսանյութերն այլևս չեն հեռացվի Intsagram-ից և  Facebook-ից

Instagram-ից և Facebook-ից այլևս չեն հեռացվի հայտնի երաժշտությամբ ուղեկցվող տեսանյութերը:
Այժմ արդեն, տեսանյութեր ստեղծելիս, օգտատերերին թույլատրվում է կիրառել Universal Music Group, Sony / ATV Music Publishing և Warner ընկերությունների թողարկած երաժշտական կատարումները: Օրինակ՝ Michael Jaxkson, Lady Gaga, Nirvana, Queen, Imagine Dragons, The Weekend, Post Malone, Katy Perry կատարումներով համեմված երաժշտական հոլովակները հեղինակային իրավունքի խախտման համար չեն հեռացվի օգտատերերի հաշիվներից:
Ի դեպ, օգտատերերը տեսանյութերով ազատ կարող են կիսվել ինչպես Instagram-ում, այնպես էլ՝ Facebook-ում:

 

Թեգեր: Facebook, Instagram