Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Happy Elephant

Գինը՝ 0.99$ – անվճար

Happy Elephant–ը սթիքերների շարք է, որոնք թույլ կտան ավելի գունեղ նկարագրել տվյալ իրավիճակը 21 տարատեսակ սթիքերների միջոցով։

iPalettes

Գինը՝ 1.99$ – անվճար

Գեղեցիկ դիզայնի սիրահարներին հաստատ դուր կգա այս հավելվածը։ 1000 տարբեր գույներից կազմված ներկապնակը թույլ է տալիս ստանալ նույն գույնի տարբեր երանգները։ Իսկ ստացված արդյունքով կարող եք կիսվել տարբեր սոցհարթակներում։

 

 

Sago Mini Babies Dress Up

Գինը՝ 2.99$ – անվճար

Harvey–ն, Jinja–ն, Robin–ը և Jack–ը դրսում խաղալուց առաջ պետք է գեղեցիկ տեսք ձեռք բերեն։ Օգնեք նրանց այդ հարցում։

DiscountApp

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր չեն սիրուն հաշվարկները բանավոր կատարել։Գեղեցիկ դիզայնով հավելվածը թույլ կտա արագ հաշվարկներ կատարել։