Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 17)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Jigsaw 

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղ–փազլն առաջարկում է շների պատկերներով 35 փազլ։ Ըստ նախասիրությունների, խաղացողները կարող են ամբողջական նկարը բաժանել 24 կամ ավելի շատ մասերի։

 

Sky Live

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը իրական ժամանակում ցույց է տալիս օդի խոնավությունը, ջերմաստիճանը և ծանուցում հավանական տեղումների մասին։

 

Vekt 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նիհարել ցանկացողների համար։ Պետք  է մուտքագրել նախնական քաշը, մուտքագրել ցանկալի քաշը և հավելվածի միջոցով հետևել առաջընթացին։

 

Թեգեր: Apple, free app, iOS