6 բան, որոնք հրապարակում են միայն ցածր ինքնագնահատականով օգտատերերը

6 բան, որոնք հրապարակում են միայն ցածր ինքնագնահատականով օգտատերերը

Տարատեսակ հրապարակումներով սոցցանցերում կիսվելուց քչերն են մտածում, որ դրանք  ավելի շատ բան կարող են պատմել իրենց մասին։ Ներկայացնում ենք 6 սոցցանցային իրավիճակ, որոնք խոսում են օգտատիրոջ ցածր ինքնագնահատականի մասին։

 

#Checkin–ններ

Դուք շրջապատող մարդկանց հավանության կարիքն ունեք և հենց այդ պատճառով ուզում եք ցույց տալ, որ վարում եք հետաքրքիր և ակտիվ կյանք։ Բացենք մի գաղտնիք՝ շատ քչերին է հետաքրքրում թե որտեղ եք ճաշել, կամ որ կինոթատրոնն եք հաճախել։ Բացի դրանից, հաղորդագրությունն այն մասին, որ դուք լքել եք երկիրը՝ կարող է գրավել գողերին։

 

#Մարզասրահ, սելֆի, վիդեո, մարզասրահ

Դուք ցանկանում եք, որպեսզի մարդիկ իմանան Ձեր գրավչության և սպորտային ապրելակերպի մասին։ Հավատացեք, նրանք, ում իրոք դուր եք գալիս, կարիք չունեն Ձեր գրավչության ապացույցների։

#Ուտելիքի լուսանկարներ

Գոյություն ունեն ֆուդ-բլոգերներ, որոնք կարող են լուսանկարել յուրաքանչյուր ուտելիք՝ բավական ախորժալի տեսքով։ Բայց մարդկանց մեծ մասը դա չեն կարողանում անել և հենց այդ պատճառով, դուք ոչ մեկին չեք զարմացնի մեկ բաժակ սուրճով կամ տորթի կտորով։ Գոյություն ունի նաև այլ տարբերակ, որով ցանկանում եք ցույց տալ, որ սնվում եք լավ հաստատություններում։

# Անթիվ վիրտուալ ընկերներ ու հետևորդներ

Ծիծաղելի է հնչում, սակայն կան մարդիկ, որոնք իրոք ընկերներ են ավելացնում ում պատահի և առանց պարզելու։ Դա խոսում է Ձեր անինքնավստահության մասին։

#Նայի՛ր, ես նվերներ ունեմ

Բոլորն էլ սիրում են նվերներ ստանալ, բայց պետք չէ այդ մասին պատմել ամբողջ աշխարհին։ Եվս մեկ ապացույց այն բանի, որ դուք ուրիշների հավանության կարիքն ունեք։ Բացի դրանից, դուք ցանկանում եք ցույց տալ, որ դուք թանկ եք ինչ-որ մեկի համար, որ Ձեր մասին հոգ են տանում և սիրում։

#Հոգեվիճակ և տրամադրություն

Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմի, Էդինբուրգի և Հերիոթ Ուոլտի համալսարանների հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր հրապարակում են հաղորդագրություններ, որում վառ կերպով նկարագրում են իրենց էմոցիաները և զգացմունքները, իրենք էլ դա չցանկանալով՝ ցուցադրում են, թե որքան շատ է նրանց պակասում իսկական հարաբերությունները իրական կյանքում։

 

Բաժիններ: Tech