iOS–ի համար նախատեսված նոր Chatwatch հավելվածն ունի կանաչ մեսինջերի օգտատերերին հետևելու եզակի գործառույթ։ Եթե դուք ձեր ընկերների կամ հարազատների հետ շփվում եք WhatsApp–ի միջոցով, ապա կարևոր է իմանալ, որ նոր ծառայությունը թույլ է տալիս ձեր կոնտակտներին իմանալ, թե երբ եք օնլայն եղել և արդյոք կարդացել եք նամակները։ Հավելվածը նման տեղեկությունները հավաքագրում է անգամ այն դեպքում, եթե դուք կարգավորումներից անջատել եք այդ գործառույթները։
Հավելվածը կարող է ասել, թե օգտատերերից ո՞վ և ե՞րբ է օգտվում հավելվածից կամ երբ է ընդհանրապես քնում։ Անգամ տվյալներ են հավաքագրվում այն մասին, թե արդյոք երկու տարբեր կոնտակտներ WhatsApp-ում շփվում են միմյանց հետ, թե` ոչ։
WhatsApp-ում արդեն տեղյակ են ChatWatch–ի գոյության մասին, սակայն դեռ ոչինչ չեն ձեռնարկել։