Apple-ը թողարկել է Clips հավելվածի թարմացված տարբերակը

Apple-ը թողարկել է Clips հավելվածի թարմացված տարբերակը

Apple ընկերությունը թարմացրել է հանրահայտ Clips հավելվածը՝  հասցնելով այն մինչև 2.0.3 տարբերակի։ Clips-ի միջոցով հնարավոր է ստեղծել հետաքրքրաշարժ վիդեո-հոլովակներ, դրանց ավելացնել տեքստ, տարբեր սթիքերներ և անիմացիաներ։ Հավելվածի նոր տարբերակում ավելացել է մի քանի նոր գործառույթ։Դրանցից մեկը թույլ է տալիս տեսակավորել հոլովակները։ Սթիքերների ցանկում էլ կարելի է գտնել Disney-ի և Pixar-ի մուլտֆիլմերի պատկերներ։ Դրանք դեռևս հասանելի են միայն iPhone X-ում:

Clips-ն ունի նաև մի քանի փոքր թարմացում, ինչպիսին է, օրինակ՝  հատուկ ֆոն ստեղծելու գործառույթը, որը թույլ է տալիս հեշտությամբ տեսնել  բաց գունավորում ունեցող օբյեկտները։

Թեգեր: Apple, Clips