Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 5)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 5)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

 

Rooster: Calendar & Tasks

Գինը՝ 2.99$ – անվճար

Վիրտուալ օրացույցն իր բազմաֆունկցիոնալությամբ ստվերում է թողնում մյուս հավելվածները։ Պետք է ուղղակի մուտքագրել օրը, ամիսը, տարեթիվն ու իրադարձությունը և վերջ։ Հավելվածը չի թողնի, որ բաց թողեք այն։

Flipominos

Գինը՝ 2.99$ – անվճար

Տրամաբանական խաղ է, առաջարկում է մարզել ուղեղն ու ճիշտ դասավորել փազլները։

Split Wizard: Share Bills Payments Group Expenses 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ընկերական խմբի համար, ովքեր շատ են սիրում ժամանակ անցկացնել սրճարանում։ Պարզապես մուտքագրեք հաշիվը, ընկերների քանակը և հավելվածը կհաշվարկի թե ով` ինչքան պետք է վճարի։

 

Թեգեր: App Store, Apple, iOS, ios free app