Հավելվածներ, որոնց շնորհիվ կխուսափեք արտաքինի հետ կապված անհաջող փորձարկումներից

Հավելվածներ, որոնց շնորհիվ կխուսափեք արտաքինի հետ կապված անհաջող փորձարկումներից

Նախկինում իմիջի փոփոխման համար պետք էր գործել իրական փորձերի ու սխալների մեթոդով։ Այսօր բավարար է հեռախոսում համապատասխան հավելված տեղադրել։ AdMe.ru –ն կազմել է հավելվածների ցուցակ, որոնց օգնությամբ կարելի է փորձել ցանկացած արտաքին՝ սկզբում վիրտուլ տիրույթում, այնուհետև արդեն գեղեցկության սրահում։

YouCam Makeup

Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային սարքերի համար։ Կօգնի գտնել ու ճիշտ ընտրել ձեր դեմքին համապատասխան դիմահարդարման տեսակը։

Virtual Nail Salon

Հավելվածը հասանելի է  iOS և Android հարթակների համար։ Եթե դժվարանում եք ընտրել ձեր եղունգների ձևին համապատասխան ճիշտ դիզայն ու երանգ, ապա հավելվածը կօգնի ձեզ այդ հարցում։

Hairstyle Makeover

Սանրվածքի հարցում չկոմնորոշվողների համար ևս լուծումներ կան։ Պարզապես ներբեռնեք հավելվածը, ավելացրեք ձեր լուսանկարն ու ընտրեք սանրվածքը։ Հասանելի է ios օպերացիոն համակարգում։

MyDressing

Հասանելի է Android օգտատերերի համար։  Այս հավելվածի օգնությամբ կարող եք ձեր հագուստները ներբեռնել վիրտուալ զգեստապահարան և համադրել դրանք։ Այժմ ոչ մի իր չի անհետանա պահարանի խորքում։

Թեգեր: Android, app, iOS