Google–ը անվճար SMS հաղորդագրություններ ուղարկելու հարթակ կթողարկի

Google–ը անվճար SMS հաղորդագրություններ ուղարկելու հարթակ կթողարկի

Google ընկերությունը աշխատում է անվճար SMS հաղորդագրություններ ուղարկելու հարթակի ստեղծման ուղղությամբ։

Chat անունով հարթակը կդառնա  Allo և Duo ծառայությունների հաջորդը և կներառի իր մեջ այս երկուսի տեխնոլոգիական լավագույն լուծումները։

Chat–ը ինքնուրույն հավելված չի լինի, այն կլինի «նամակներ» հավելվածի մասը` Apple–ի iMessage ծառայության նման։

Ծառայության հիմքում ընկած է լինելու  Rich Communication Services (RCS)–ը, որի շնորհիվ այն օգտատերերն, ովքեր չեն օգտվի այդ հավելվածից նույնպես հնարավորություն ունենան հաղոդրագրություններ ստանալ։ Երկու կողմի համար էլ հաղորդագրությունները կլինեն անվճար։

 

Թեգեր: Google, message, SMS