Galaxy X–ը երեք էկրան կունենա՞

Galaxy X–ը երեք էկրան կունենա՞

Ճկվող Galaxy X, որի մասին մենք ավելի ու ավելի շատ բան ենք իմանում, կարող է ունենալ միանգամից 3 էկրան։ Եկրաններից երկուսը հավանաբար տեղադրված կլինեն սարքի ներսի հատվածում` ստեղծելով մեկ ամբողջական վահանակ` էկրան, իսկ երրորդը` կտեղադրվի արտաքին մասում, որի միջոցով օգտատերը կկարողանա դիտել բաց թողնված զանգերի և ծանուցումների ցուցակը։

Այն, որ ընկերությունը մտադրվրվել է սմարթֆոնի ներքին հատվածում տեղադրել երկու իրարից առանձին էկրան, այլ ոչ թե մեկ ամբողջական, վկայում է այն մասին, որ ընկերությունը հետ է կանգնել ճկվող սմարթֆոն արտադրելու մտքից։ Սա, իհարկե, կտխրեցնի բրենդի երկրպագուներին, որովհետև  ի սկզբանե ընկերությունը անոնսավորել էր հենց ճկվող սմարթֆոն։

 

Բաժիններ: Mobile, Tablets, Tech