NVIDIA–ն նկարները վերականգնելու նոր գործիք է ներկայացրել

NVIDIA–ն նոր ալգորիթմ է մշակել, որով կարելի է վերականգնել նկարների բացակայող մասերը։ Այն աշխատում է խորը  մեքենայական ուսուցման  սկզբունքով։

NVIDIA–ի նոր գործիքը վերլուծում է լուսանկարը և սեփական գիտելիքների հիման վրա որոշում է` ինչ կարող է լինել նկարի բացակայող մասում։ Օրինակ` եթե նկարում բացակայում է աչքի հատվածը, ալգորիթմը հասկանում է, որ նկարում դեմք է պատկերված, իսկ բացակայող մասը` աչքն է։

 Մինչ  NVIDIA–ն մյուս ընկերությունները ևս փորձել են այպիսի գործիք ստեղծել, բայց նրանց առաջարկները ուղղակի կրկնօրինակում էին բացակայող մասի հարակից պիքսելները։  NVIDIA–ի ալգորիքմը որևէ «կախում» չունի, այն կարող է աշխատել անգամ մեծ կամ շատ փոքր բացակայող բաղադրիչների դեպքում էլ։

Ալգորիթմի ուսուցումը կատարելու համար ընկերությունը ստիպված է եղել ստեղծել հարյուր հազարավոր չբավականացնող մասեր։ Թեստավորման համար ալգորիթմին մտածված տվել են նաև դատարկ տարածքներ, որպեսզի նա հասկանա, թե ինչպես կարող է ինքնուրույն  վերականգնել չբավականացնող մասը։