ԱՄՆ-ում ստեղծել են աշխարհի ամենափոքր համակարգիչը

Ամերիկացի ինժեներները ստեղծել են աշխարհի ամենափոքր համակարգիչը: Այն   0,04 խորանարդ մմ ծավալով է: Սարքն ունի ARM պրոցեսոր և  ջերմաստիճանի սենսոր, որոնք լուսային ազդակների միջոցով էներգիա և մուտքային ազդանշաններ են ստանում,  ինչպես նաև ներկառուցված լուսադիոդի միջոցով ջերմաստիճանի մասին տվյալներ են փոխանցում:

Միչիգանի համալսարանի մասնագետները գերազանցել  են փետրվարին IBM-ի ինժեներների ռեկորդը: Այդ ժամանակ նրանք ներկայացրել էին 1 մմ երկարությամբ և լայնությամբ չիփսեթ: Դրանում նմանաիպ աշխատանքի սկզբունք է օգտագործվում, երբ չիպը չունի սեփական մարտկոց և տվյալները փոխանմցում է լուսային ազդակների միջոցով: