Google-ը հրաժարվել է հեռացնել Absher հավելվածը, որը թույլ է տալիս արաբ ամուսիններին հետևել իրենց կանանց

Google-ը հրաժարվել է հեռացնել Absher հավելվածը, որը թույլ է տալիս արաբ ամուսիններին հետևել իրենց կանանց

Google ընկերության ներկայացուցիչները հայտնել են այն մասին, որ չեն պատրաստվում օնլայն տիրույթից հեռացնել  Absher  հավելվածը։ Հավելվածի միջոցով արաբ տղամարդիկ կարողանում են վերահսկել, թե որտեղ են գտնվում իրենց կանայք։ Ի դեպ՝ հավելվածը ստեղծվել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հովանու ներքո։

Ինչպես հայտնում են Google-ից, աշխատակիցները մանրամասն ուսումնասիրել են հավելվածը և պարզել, որ այն ոչ մի կետով չի հակասում Google Play-ի պահանջներին։ Նման ուսումնասիրման պատճառ է դարձել Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների դիմումը։

Թեգեր: Absher, app, Google, Google Play