Մատնադրոշմային պատճենահանման նոր սարք՝ Qualcomm-ից

Նորույթը կոչվում է 3D Sonic Max, որը համալրված է 6 քառ. սմ մակերևույթով և այդ առումով 17 անգամ գերազանցում է իր նախորդին: Միևնույն ժամանակ 3D Sonic-ը հնարավորություն ունի պատճենահանել՝ երկու մատները միաժամանակ: Նորույթը ստացվել է կոմպակտ և հարթ. այն կարելի է օգտագործել նույնիսկ ամենաբարակ գաջեթներում:

Սենսորային մեծ մակերևույթը հնարավոր է դարձնում հետքը գրանցել առաջին իսկ փորձից և երկրորդ փորձի անհրաժեշտություն այլևս չի ծագում:

3D Sonic Max-ը պատրաստված է բարակ ժապավենային տեխնոլոգիայով և ունի ընդամենը 0,15 մմ հաստություն: Անձնական տվյալների մշակումը կատարվում է ապարատային միջոցներով, ինչը սքաներն առավել անվտանգ է դարձնում:

Նոր սքաները շուկա դուրս կբերվի հաջորդ տարի: Հայտնի չէ, թե որ սմարթֆոններն առաջինը կստանան նորույթը: Կարծիքներ կան, որ 3D Sonic Max-ը կարող է հայտնվել 2020թվականի աշնանը ներկայացվելիք iPhone-ների վրա: Չի բացառվում, որ այն հայտնվի նաև Samsung-ի ֆլագմանների վրա: Ընկերությունն արդեն օգտագործում է Qualcomm ուլտրաձայնային սենսորները՝ Galaxy-ի ընթացիկ սերնդի սարքերի համար: