Apple-ն աշխատանքի է ընդունում Google-ի նախկին աշխատակիցներին

Անցյալ շաբաթ Apple ընկերությունը մեծ քննադատության արժանացավ իր «Քարտեզներ» ծրագրի անավարտության և անճշտություններով լի լինելու համար: Ի պատասխան օգտագործողների բացասական արձագանքներին՝ Apple-ը խոստացավ շուտափույթ լուծում: Եվ առաջին քայլը ընկերության կողմից նոր աշխատակիցների հայթայթումն է և ինչ եք կարծում որտեղի՞ց: Իհարկե Google-ից:

Google-ի նախկին աշխատակիցներից մեկը, ով նախագծում էր հենց Google քարտեզները TechCrunch-ի հետ զրույցում պատմել է, որ իր գործընկերներից շատերն են լքում Google-ը կամ սեփական ցանկությամբ կամ աշխատանքային պայմանագրի ավարտից հետո: Նա պատմել է, որ մի տղա՝ լքելով Google-ը, փնտրել է հարմար աշխատանք և տեղավորվել է Apple-ում՝ նախագծելու «Քարտեզներ» ծրագիրը: Վերջինիս խոսքով, Apple-ը ակտիվորեն զբաղվում է իր iOS «Քարտեզներ»-ի բարելավմամբ:

Այպես որ, առաջիկայում կարելի է սպասել նոր, վերամշակված iOS «Քարտեզներ»-ի: