1 տարի առանց Սթիվ Ջոբսի (վիդեո)

Արդեն 1 տարի է, ինչ Apple-ի համահիմնադիր և ղեկավար Սթիվ Ջոբսը լքել է աշխարհը:  Իր կյաքնի 56 տարիների ընթացքում նա ստեղծել է արտադրանքներ, որոնք հեղափոխական են եղել մարդկության համար՝ համակարգչից մինչև երաժշտական փլեյեր:

Սթիվի մասին հիշելիս, ակամա հարց է ծագում՝ «Ինչի՞ ենք հասել կյանքում: Զբաղվում ենք արդյոք սիրելի գործով և ի՞նչն է մեզ հետաքրքրում ամենից շատ»: Սթիվը ոգեշնչում էր շրջապատի մարդկանց և շարունակում է ոգեշնչել:

Հիշենք, որ ի հիշատակ Սթիվի. Apple-ի կամպուսում անցկացվել էր միջոցառում Apple-ի աշխատակիցների և Սթիվի գործընկերների մասնակցությամբ: Ներկայացնում ենք միջոցառման ամբողջական տարբերակը: Թարգմանությունը՝ AppleInsider.ru-ի: