Amazon-ը նախագծում է երկու սմարթֆոն

Առաջին անգամ չէ, որ համացանցում լուրեր են տարածվում այն մասին, թե Amazon ընկերությունը նախագծում է իր սեփական բրենդային սմարթֆոնը: Այս անգամ Hacker News կայքը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին, տեղեկացնում է, որ Amazon-ը նախագծում է ոչ թե մեկ, այլ երկու բրենդային սմարթֆոն:

Գաղտնի աղբյուրների խոսքով, առաջին սմարթֆոնը կրում է կոդային  “Smith” անվանումը: Այն ունենալու է 4 դիմային խցիկներ, որոնք հետևելու են մարդու դեմքի շարժումներին և օգտագործելու դրանք՝ եռաչափ էֆեկտներ ստանալու համար: Բացի դրանից, «Smith»-ը հագեցած է լինելու շրջակա իրերի ճանաչման ֆունկցիայով:

Կրկին ըստ Hacker News-ի տեղեկությունների, հաջորդ՝ 2-րդ սարքը Amazon-ը չի վաճառելու, այլ նվիրելու է անվճար իր օգտագործողներին:

Թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, հայտնի կդառնա 2014-ին: Ինչպես գրում է TechCrunch-ը, այս երկու սարքերը ընկերությունը դժվար թե հասցնի ներկայացնել 2013-ին:

Աղբյուրը՝ theverge.com