
Google-ը շուտով կներկայացնի Gem անունով խելացի ժամացույցը. այս մասին հաղորդում է 9to5Google կայքը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
Ըստ կայքի՝ ժամացույցը կցված կլինի օգտագործողի Android սմարթֆոնին՝ կատարելով օգնականի դեր: Սարքը ցույց կտա նոր նամակները, ուղղությունները և այլ տվյալներ, որոնք սմարթֆոնից կփոխանցվեն ժամացույցի էկրանին: Սպասվում է նաև, որ խելացի սարքը կապահովի Bluetooth 4.0:
Թե երբ կներկայացվի ժամացույցը, հայտնի չէ, սակայն լուրեր են պտտվում, որ դա կարող է տեղի ունենալ ս.թ. հոկտեմբերի 31-ին:
Աղբյուրը՝ cnet.com