Ս.թ. սեպտեմբերի կեսին Apple-ը հայտարարեց, որ iWork հավելվածների փաթեթը կդառնա անվճար բոլոր օգտագործողների համար, սակայն այդ թեմայով նոր հայտարարություններ չէին եղել: Երեկ iWork-ի մասին խոսվել է ընկերության մամուլի ասուլիսի ժամանակ. փաթեթը կթարմացվի և կդառնա բոլորովին անվճար:
Թարմացված տարբերակը ենթարկվել է դիզայնային փոփոխությունների, ինչպես նաև համալրվել նոր հնարավորություններով, օրինակ՝ կոնտեքստային պանելով, ինտերակտիվ գրաֆիկներով և այլն:
Ինչ վերաբերում է iLife հավելվածների փաթեթին, ապա iPhoto, iMovie և Garageband հավելվածները նույնպես ստացել են արտաքին տեսքի փոփոխություններ և աշխատում են iCloud ծառայության հետ:
Աղբյուրը՝ Yablochno.com