BBC-իի հետ հարցազրույցում Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն ասել է, որ եթե աշխատեր «խնձորային» ընկերությունում, ապա անկասկած կհամագործակցեր Google-ի հետ, և iPhone-ը կունենար Android-ի ամենալավ հնարավորությունները և հակառակը:
Վոզնյակը հույս է հայտնել, որ ապագայում Apple-ն ու Google-ը միասին կաշխատեն: «Գուցե ես լավ չեմ հասկանում բիզնեսից, բայց եթե ես աշխատեի Apple-ում, շատ հավանական կլիներ այդ համագործակցությունը»,- նշել է Վոզը:
Համահիմնադիրն անդրադարձել է նաև Samsung-ի սմարթֆոններին՝ շեշտելով, որ դրանք ունեն լավ հնարավորություններ, որոնք ցանկալի կլիներ օգտագործել նաև iPhone-ներում:
Աղբյուրը՝ cnet.com