Google Glass-ը կհասցնի ձեզ տուն

google glassԱմերիկյան ընկերությունը շարունակում է բարելավել իր խելացի ակնոցը: Սարքավորումը այսուհետ կապված է Google Calendar և Google Maps ծառայությունների հետ, որի շնորհիվ Google Glass-ը այսուհետ կարող է ուղղորդել ձեզ դեպի տուն ընդհամենը մի քանի ձայնային հրամանով: Google-ը նաև թարմացրել է սարքավորման FAQ (հաճախ տրվող հարցեր) բաժինը, որտեղ նշված է նաև, որ փորձարկողները չեն կարող վաճառել Google Glass-ը:

Google Glass-ի XE11 ծրագրային ապահովումը թարմացվել է: Դրա մասին ընկերությունը հաղորդել է Google+ սոցցանցի համապատասխան էջում: Փոփոխությունը միանգամից զգացին խելացի ակնոցի փորձարկողները, որոնք արդեն ավելի հեշտ կարող են օգտագործել ընկերության առցանց օրացույցը: Տեսնելու համար օրացույցը՝ ընդհամենը պետք է ասել. «OK Glass, Google», այնուհետև օրացույցի հատուկ հրամանը, օրինակ.` «my agenda» կամ «what am I doing this week?»:

Բարելավվել է նաև ինտերնետ հսկայի քարտեզների աշխատանքը Google Glass-ի հետ, որը այսուհետ թույլ է տալիս օգտագործողներին ստանալ տուն կամ աշխատանքի վայր հասնելու մանրամասն ճանապարհը: Խելացի ակնոցի փորձարկողները կարող են ցանկացած վայրից հասնել տուն հետևյալ ձայնային հրամանների հաջորդականությամբ. «Directions» , այնուհետև. «Home».

Աղբյուր` mashable.com