Samsung-ը կթողարկի 2560×1600 թույլատրությամբ էկրանով սմարթֆոն

Samsung-Logo (1)Samsung ընկերությունը 2014թ. պատրաստվում է թողարկել QuadHD (2560×1600 կետայնություն) էկրանով սմարթֆոն: Այս մասին լրագրողներին հայտնել է Samsung Mobile-ի ռուսական մասնաճյուղի փոխնախագահ Ալեքսեյ Դորոֆեևը:

2013-ի օգոստոսին QuadHD էկրան ներկայացրել է LG-ն, սակայն ընկերության սմարթֆոնների էկրաններն առայժմ չեն գերազանցում Full HD-ն (1920×1080 կետայնություն): Շուկայում QuadHD թույլատրություն ունեն միայն որոշ պլանշետներ:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2014-ին հնարավոր է թողարկվեն նաև 4К թույլատրությամբ սմարթֆոններ: Դորոֆեևի խոսքով՝ այս տարվա ընթացքում Samsung-ը կներկայացնի պրոցեսորներ, որոնք կապահովեն 4K թույլատրությամբ վիդեոյի մշակում և նվագարկում:

Աղբյուրը՝ rian.ru