Կոլաժներ պատրաստելու համար լավագույն հավելվածները

image description

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով նկարների կոլաժներ պատրաստելու լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

Google Photos (AndroidiOS)

Գինը` անվճար

Կոլաժներ պատրաստելու պարզագույն միջոցներից մեկը Google Photos հավելվածն է: Բավական է միայն սմարթֆոնի ալբոմից ընտրել ցանկալի նկարները և մնացածը հավելվածն ինքնուրույն կանի: Սակայն հարկ է նշել, որ այս հավելվածում կոլաժների համար կարգավորումները մեծաքանակ չեն, այդ պատճառով էլ նշեցի, որ այս տարբերակը պարզագույն միջոց է, որը կօգնի մաքսիմալ արագ ստանալ պարզ կոլաժ:

Photo Grid (AndroidiOS)

Գինը` անվճար

Photo Grid-ն առաջարկում է բազմաթիվ կաղապարներ, որոնց օգնությամբ կարելի է ստանալ միջին բարդության կոլաժ: Հավելվածում առկա են սթիքերենր, և այն թույլ է տալիս ձեռքով նկարել լուսանակարի վրա: Ֆիլտրերի և հասարակ գործիքների շնորհիվ էլ հնարավոր է դառնում շտկել գույները, արտաքին տեսքը և նկարները դարձնել յուրօրինակ: Հավելվածի բեռնումների թիվը գերազանցել է 300 միլիոնը:

Layout (AndroidiOS)

Գինը` անվճար

Այս հավելվածը Instagram-ի թողարկածն է, որն անմիջապես դարձավ հիթային: Այստեղ չկան սթիքերենր, ֆիլտրեր, գույները շտկող և այլ շատ գործիքներ: Բայց սրանով կարելի է հաշված վայրկյանների ընթացքում համակցել մի քանի լուսանկար և կարգավորել դրանց տեղակայումը՝ ըստ նախընտրության: Այն ունի պարզ ինտերֆեյս և օգտագործելու համար հարմար է անգամ փոքր դիսփլեյով սմարթֆոնների պարագայում:

Pic Collage (AndroidiOS)

Գինը` անվճար

Pic Collage-ի զինանոցում կան բազմաթիվ կաղապարներ, բայց հնարավոր է նկարներն իրար միացնել նաև ազատ ձևով՝ ըստ հայեցողության, առանց խիստ սահմանափակումների և չափերի հստակեցման: Բացի այդ էլ, այստեղ կգտնեք մի քանի կաղապարներ՝ բացիկների տեսքով կոլաժներ պատրաստելու համար: Հնարավոր է ներմուծել սթիքերներ, ավելացնել տեքստ, օգտագործել ֆիլտրեր ու կարգավորել նկարների սահմանները:

PicsArt (AndroidiOS)

Գինը` անվճար

Հայկական PicsArt-ը բացի գրաֆիկական լավ խմբագրիչ լինելուց, նաև առաջարկում է կոլաժներ պատարստելու մեծ հնարավորություններ: Նշենք, որ ավելի քան 3000 գործիքներ ու հատուկ էֆեկտներ պարունակող PicsArt-ը հասանելի է  20 լեզուներով գրեթե ամբողջ աշխարհում: Վերջերս հավելվածում ավելացան նոր հնարավորություններ՝ սեփական սթիքերներ պատրաստելու և Remix Chat խմբային չաթում դրանցով կիսվելու և շփվելու համար: Հավելվածն արդեն ունի 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր:

Fotor (AndroidiOS)

Գինը` անվճար

Եվս մեկ գործիք, որով հնարավոր է պատրաստել բարդ համակցություններով կոաժներ: Այստեղ կարելի է գտնել ոչ միայն ստանդարտ կաղապարներ, նաև անսովոր ձևերով՝ սրտի տեսքվ կամ էլ երկրաչափական բարդ մարմինների տեսքով: Հնարավոր է կարգավորել նկարների սահմանները, ավելացնել սթիքերներ, ներմուծել տեքստ և այլն:

Canva (iOS)

Գինը` անվճար

Այս հավելվածը օգտակար կլինի պրեզենտացիաների, ինֆոգրաֆիկաների, ռեզյումեների, գրքերի կազմերի համար կոլաժներ պատրաստելիս: Այն ստեղծողները ավելացրել են բազմաթիվ գործիքներ նմանատիպ դեպքերում գործը հեշտացնելու համար: Հնարավոր է ընտրել անհրաժեշտ կաղապարը և օգտագործել այն ըստ անհրաժեշտության: