Ոչ ոք չի սիրում ինտերնետային գովազդը, ավելին` օգտագործողների մի մասն օգտվում է նույնիսկ հատուկ ծրագրերից, որոնք արգելափակում են կայքերում գովազդի ցուցադրումը: Google ընկերությունն առաջարկում է գովազդներից ազատվելու այլընտրանքային տարբերակ` համեստ ամսավճարի դիմաց չցուցադրել կայքերում գովազդ:
Նոր ֆունկցիան կոչվում է Contributor, ամսավճարը կազմում է 1-3 դոլար: Գումարի մի մասը Google-ը կվերցնի իրեն, իսկ մյուս մասը կտա օգտագործողների կողմից ընտրված և «գովազդից մաքրված» կայքերի տերերին: Ծառայության բաժանորդներն այլևս չեն տեսնի Google AdSense-ի գովազդները, փոխարենն այս կայքերում գովազդային վահանակների տեղում կցուցադրվեն շնորհակալություն հայտնող գրություններ:
Google-ի ներկայացուցիչները կարծում են, որ այսպես օգտագործողները կարիք չեն ունենա օգտվել AdBlock-ից և համանման այլ ծառայություններից:
Աղբյուրը` Business Insider