Ցուկերբերգը Facebook-ը դարձնում է ուղիղ հեռարձակման «կայսրություն»

Աշխարհի ամենամեծ սոցիալական կայքն իսկական մարտահրավեր է նետում Periscope-ին, Snapchat-ին և ավանդական հեռուստատեսությանը:

Վերջերս Facebook-ը ցույց տվեց, թե որքան լուրջ է նա տրամադրված ուղիղ հեռարձակման նկատմամբ` թարմացնելով իր համապատասխան հավելվածը: Այժմ, երբ Դուք բացեք Facebook հավելվածը, կտեսնեք սեղմակ, որը սեղմելով կկարողանաք միացնել ուղիղ հեռարձակման ռեժիմը:

Ինչպես Snapchat-ն ու Periscope-ը, որը ձեռք է բերվել Twitter-ի կողմից, Facebook Live-ը նույնպես ունի ակնթարթային գրառումներ կատարելու, օնլայն ֆիլտրեր տեղադրելու և բոլոր մնացած հնարավորությունները: Սակայն ի տարբերություն վերոնշված ընկերությունների, Facebook-ն ունի մի առավելությունը, որը չունեն մրցակիցները` ավելի քան 1.5 միլիարդ օգտատերերի բանակ:

Facebook-ն իր օգտատերերին նաև հնարավորություն է տալիս Facebook Live Map-ի միջոցով տեսնել, թե տվյալ պահին ինչ ուղիղ հեռարձակումներ կան աշխարհով մեկ: Ուղիղ հեռարձակումները հիանալի հնարավորություն են նորություններ հաղորդող ընկերությունների համար: Ըստ ընկերության հաղորդած տվյալների՝ օգտատերերը ուղիղ հեռարձակումների ժամանակ տասն անգամ ավելի շատ են գրառումներ կատարում, քան հասարակ տեսահոլովակների դեպքում:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի համար սա ընկերության ապագան է: Իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նա ասել է, որ այս նոր հնարավորությունն իր համար ամենագոհացնողներից է: Ընկերությունն արդեն մի քանի պայմանագիր է կնքել տարբեր խոշոր միջոցառումներ կազմակերպողների հետ` դրանք ուղիղ հեռարձակելու համար:

Կիրառելով այս նոր հնարավորությունը՝ Facebook-ը կարող է ստեղծել լիովին նոր հարթակ` գրավելով հեռուստատեսային շուկան:

Աղբյուրը` Vanityfair