Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Water Reminder

Գինը՝ 2.99$ – անվճար

Օրվա ընթացքում ճիշտ քանակությամբ ջրի օգտագործումը կարևոր գործոն է առողջության և լավ ինքնազգացողության համար: Այս հավելվածը կհիշեցնի ձեզ ջրի օգտագործման անհրաժեշտության մասին: Այն թույլ է տալիս սահմանել առաջադրանքներ և օրվա ընթացքում կատարել դրանք:

Nice Shark! Good Kitty Cat and Penguin Too! Emoji

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա անիմացիոն սթիքերների փաթեթ է: Այն պարունակում է 30-ից ավելի սթիքերներ՝ զրույցն ավելի հետաքրքիր դարձնելու համար:

Toca Life: School

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը վառ երևակայություն ունեցող երեխաների համար է: Այստեղ հնարավոր է ստեղծել և կառավարել սեփական դպրոցը: Խաղն ունի 34 տարբեր կերպարներ:

Big Clock

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա App Store-ի ամենամեծ ժամն է: էկրանին մեկ հայացք գցելով հնարավոր է տեղեկանալ ժամի և եղանակի տեսության մասին:

SharpScan Pro + OCR

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա OCR տեխնոլոգիայով համալրված խելացի սկաներ է, որի միջոցով կարելի է թվայնացնել փաստաթղթերը և պահպանել դրանք PDF ֆորմատով: Այն նաև ճանաչում է մոտ 50 լեզու: