Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Haptic Keyboard: ENZO 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա ալտերնատիվ ստեղնաշար է: Եթե տիրապետում եք գրամեքենայով տպելու հմտությանը, ապա դժվարություն չի առաջանա, քանի որ այս ստեղնաշարի տառերը դասավորված են նույն սկզբունքով:

MarkLite-A delicate markdown editor 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կարող է օգնել տեքստեր գրելիս և խմբագրելիս:

Warhammer: Doomwheel 

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է պատրաստել ամենագնաց և գրավել աշխարհը:

Good Morning Sunshine Rise, Shine, Emoji Stickers

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս արևային էմոջիների փաթեթը պարունակում է 29 տարբեր էմոցիաներ ու գործողություններ արտահայտող սթիքերներ:

Blue Light Therapy 

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա յուրահատուկ զարթուցիչ է, որը խոստանում է արթնացնել կապույտ լույսի, գույնի միջոցով: