ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
RadioApp
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա սովորական ռադիո-հավելված է, որով կարելի է ունկնդրել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ռադիոալիքներ:
Toon Blast
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա գունառատ փազլ խաղ է, պետք է պայթեցնել գույները և վաստակել միավորներ, անցնել աստիճանաբար բարդացող փուլերով:
Smart PDF Scanner
Գինը՝ 4.99$ – անվճար
Սա սկաներ է, որի միջոցով կարող եք թվայնացնել փաստաթղթերը՝ նկարելով: Հավելվածը ձեզ կազատի մեծ և դանդաղ աշխատող սկաներներից և կապահովի բարձրորակ թվայնացում:
Guest List Organizer Pro
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի միջոցառումներ կազմակերպելիս: Այստեղ նշումներ կատարելով ավելի համակարգված կարող եք դարձնել կազմակերպչական գործընթացը՝ չմոռանալով հյուրերին և ապահովելով պատշաճ ընդունելություն նրանց համար: