ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Escargot Kart
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս խաղում հարկավոր է կառավարել արագ սլացող մեքենան, խոչընդոտներով լի ճանապարհին հավաքել հնարավորինս շատ միավորներ:
Essential Oils Reference Guide for doTERRA Oil
Գինը՝ 6.99$ – անվճար
Այս հավելվածը դուր կգա առողջ ապրելակերպ վարողներին: Սա յուղերի թվային ուղեցույց է, որում ներկայացված են յուղերի բաղադրությունները, օգտակարությունը, բուժիչ հատկությունները, ճիշտ օգտագործման ձևերը:
Find My Bike
Գինը՝ 0.99$ – անվճար
Եթե հաճախ է պատահում, երբ մոռանում եք, թե որտեղ եք կայանել հեծանիվը, ապա այս հավելվածը կօգնի այն արագ և առանց ջանք գործադրելու գտնել GPS քարտեզի օգնությամբ: Այն նաև կծանուցի վճարովի կայանատեղիի ժամանակը լրանալու դեպքում: Հավելվածում հնարավոր է նշումներ անել ձեր կայանած վայրի մասին, որոնց օգնությամբ արագ կգտնեք ձեր մեքենան:
Basic Calc Pro
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա հեշտ գործածվող և ժամանակ ու ջանքեր խնայող հաշվիչ է: Այն հիշում է յուրաքանչյուր գործողություն, որը կատարել եք, թույլ է տալիս տեսնել քայլերի հաջորդականությունը: