Համակարգիչը սովորել է կեղծել մարդու ձեռագիրը

Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մասնագետները ստեղծել են համակարգչային ծրագիր, որը կարողանում է կեղծել մարդկային ձեռագիրը: My Text In Your Handwriting-ը ձեռագրի օրինակը մանրամասնորեն ուսումնասիրում է, այնուհետև նույն ձեռագրով տեքստ գրում:

Նոր ալգորիթմը ստուգվել է պատմական այնպիսի դեմքերի ձեռագրերը վերստեղծելիս, ինչպիսիք են Աբրահամ Լինկոլն ու Արթուր Կոնան Դոյլը:

Համակարգի աշխատանքը կարող է օգտագործվել կոմերցիոն նպատակներով, օրինակ` բացիկներ ուղարկելու դեպքում: Ստեղծողների խոսքով` ալգորիթմից չեն կարող օգտվել խարդախները, քանի որ խոշորացույցով ստուգելու դեպքում հստակ կերևա, որ տեքստը համակարգիչն է գրել:

Աղբյուրը` BBC