Հայկական Parallyzed-ն ընդգրկվել է Google Play-ի Editor’s Choice խաղերի կազմում

Հայկական Koreez Games-ի պատրաստած Parallyzed խաղն ընդգրկվել է Google Play-ի Editors’ Choice հավելվածների շարքում: Parallyzed-ը  արկածային պլատֆորմային խաղ է անբաժան քույրերի մասին, որոնք ունեն տարբեր ունակություններ և պետք է օգնել նրանց միստիկ աշխարհում հաղթահարել ճանապարհին հնադիպող խոչընդոտները: Parallyzed-ում առանձնահատուկ է խաղի մեխանիկան։ Պետք է կառավարել միաժամանակ երկու հերոսի, ընդ որում անելով նույն գործողությունները։ Այսինքն՝ էկրանին սեղմելու պատասխան ռեակցիա են տալիս երկու հերոսներն էլ՝ թե ցատկելու, թե տեղերով փոխելու դեպքում:

Նշենք, որ խաղն ունի 500,000 ներբեռնում Android օպերացիոն համակարգի վրա, այն հասանելի է նաև iOS օգտատերերի համար:

Koreez Games-ը ստեղծվել է 2016-ին, հայտնի է Roofbot և Parallyzed խաղերով: itTrend-ին Koreez Games-ի համահիմնադիր Արբակ Մարտիրոսյանի հետ հարցազրույցը, ընկերության, թիմի, խաղերի ստեղծման ու արդեն իսկ գրանցած հաջողությունների մասին, կաող եք կարդալ այստեղ: