Tag Archives: արհեստական ինտելեկտ

«ԵրևանԷն» գիտակրթական հիմնադրամը կհետազոտի արհեստական ինտելեկտի ոլորտը

Երևանում գործում է արդեն «ԵրևանԷն» (YerevaNN) շահույթ չհետապնդող, գիտելիք հետապնդող հետազոտական լաբորատորիան, որտեղ մասնագետները զբաղվում են մեքենայական ուսուցման (machine learning) խնդիրներով: Այս պահին լաբորատորիայում աշխատում են Տիգրան Գալստյանը, Կարեն Համբարձումյանը և Հրայր Հարությունյանը: Հիմնական հետազոտական ուղղություններն են պատկերներ գեներացնող ալգորիթմների (generative...

Ցուկերբերգը ստեղծել է «տնային» արհեստական ինտելեկտ

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մշակել է արհեստական ինտելեկտ, որը նախատեսված է տան խելացի կենցաղային տեխնիկան ղեկավարելու համար: Համակարգը պաշտոնապես կներկայացվի սեպտեմբեր ամսին: «Ես ստեղծել եմ այնպիսի համակարգ, որ կարողանամ ծանուցումներով ղեկավարել մեր տան դարպասները, տան ջերմաստիճանը, ընդ որում` կինս...

Արհեստական ինտելեկտը կօգնի իդեալական գարեջուր պատրաստել

IntelligentX լոնդոնյան ընկերությունը որոշել է գարեջուր պատրաստել արհեստական ինտելեկտի օգնությամբ: Ստարտափն առաջարկում է գարեջրի հիմնական 4 տիպ: Նրանք, ովքեր կպատվիրեն ու կփորձեն չորս տեսակներից մեկը, կկարողանան մասնակցել գարեջրի հաջորդ խմբաքանակի պատրաստմանը: Դրա համար պետք է պատասխանել ընկերության Facebook Messenger բոտի հարցերին: Ընկերությունն օգտագործում...

Ստեղծվել է Ալեքսիս Օհանյանի «կլոնը»

Հայկական 1AI Solutions ստարտափը, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում «կլոնավորել» է ամերիկահայ հայտնի ծրագրավորող, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանին` ստեղծելով նրա արհեստական ինտելեկտը: Ավետիս Օհանյան կոչվող վիրտուալ կերպարը ստեղծվել է Ալեքսիս Օհանյանին 5 տարի ուսումնասիրելուց հետո: Ստարտափը ստեղծել է նաև Ալեքսիսի եռաչափ...

Facebook-ի նոր արհեստական ինտելեկտը հասկանում է գրառումների իմաստը

Facebook սոցցանցը ստեղծել է DeepText AI արհեստական ինտելեկտի նոր համակարգ, որն ունակ է հասկանալ գրառման իմաստն այնպես, ինչպես մարդը, բայց, ի տարբերություն մարդու, այն կարողանում է անել դա ընդամենը մեկ վայրկյանում հազար գրառում արագությամբ։ Համակարգը, հասկանալով գրառման իմաստը, կարողանում է...

Microsoft-ը պատրաստում է չաթ-բոտերի բանակ

Microsoft-ի չատ-բոտերի առաջին էքսպերիմենտը, որը մեկ օրում Թայ անունով ուրախ աղջկանից վերածվեց կոպիտ մարդատյաց ռասիստի, իսկական ձախողում էր: Սակայն ընկերությունը որոշել է չհանձնվել: Այսօր արդեն Microsoft-ը կարող է ցույց տալ արհեստական ինտելեկտով ռոբոտների մի ամբողջ բանակ, որը հնարավոր է, կիրառվի Windows-ի տարբեր...

Twitter-ը Microsoft-ի «արհեստական ուղեղին» դարձրել է կոպիտ ռասիստ

Օրերս Microsoft-ը Twitter-ում թողարկել է չաթ-բոտ, որի հետ օգտատերերը կարող են շփվել իրենց հետաքրքրող ցանկացած թեմայով: Սկզբում Թայ անունով վիրտուալ աղջիկը ուրախ կատակում էր, բարյացակամ էր ու մարդամոտ, սակայն շուտով խաղաղասեր զրուցակցից նա վերածվեց ցինիկ միզանտրոպի, ով ատում է մարդկանց: Մի օր էլ...

Էլոն Մասկը միլիարդավոր դոլարներ ներդրեց արհեստական ինտելեկտի ստեղծման գործում

Սիլիկոնյան հովիտից մի խումբ հայտնի ներդրողներ, որոնց շարքում են դասվում PayPal-ի համահիմնադիր Պիտեր Տիլը, Y Combinator-ի ղեկավար Սեմ Ալտմանը և Tesla Motors և SpaceX-ի ղեկավար Էլոն Մասկը, ստեղծեցին շահույթ չհետապնդող OpenAl ընկերությունը, որը կզբաղվի արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ։ Այդ մասին ասվում...

Ծրագիր, որը ճանաչում է լուսանկարում պատկերված մարդկանց էմոցիաները

Microsoft-ի ինժեներները մշակել են նոր Emotion API ինտերֆեյս, որը կարողանում է ճանաչել լուսանկարում պատկերված դեմքերի էմոցիաները։ Գործիքը կարողանում է դեմքի նույն արտահայտության մեջ գտնել մի քանի էմոցիաներ։ Ինտերֆեյսը ճանաչում է բարկությունը, արհամարհանքը, ուրախությունը, հանգստությունը, տխրությունը և այլն։ Նորույթը փորձարկելու համար...

Apple-ը գնել է արհեստական ինտելեկտ մշակող ընկերություն

Apple ընկերությունը ձեռք է բերել Perceptio ստարտափ ընկերությունը, որը զբաղվում է արհեստական ինտելեկտի (ԱԻ) մշակմամբ։ Perceptio-ի հիմնադիրներն են Նիկոլայ Պինտոն ու Զակ Սթոունը, ովքեր հայտնի մասնագետ են ԱԻ ոլորտում։ Նրանք մշակում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս զարգացնել արհեստական...

1 2 3 4
Էջ 3 - 4-ից