Tag Archives: օպերացիոն համակարգ

Apple-ը լուրջ թերություն է շտկել iMessage-ում

Apple ընկերությունը բավական կարևոր սխալի շտկում է կատարել իր iMessage հավելվածում, որը կարող էր թույլ տալ հաքերներին կեղծ հղման միջոցով հասանելիություն ստանալ օգտատիրոջ նամակագրության պատմությանը: Նման հղման վրա սեղմելու դեպքում հավելվածից տվյալները կարող էին միանգամից հաքերին ուղարկվել: Չնայած նրան, որ Apple-ի անվտանգության...

Ubuntu-ն կինտեգրվի Windows 10-ի հետ

Canonical ընկերությունը, որը զբաղվում է Ubuntu օպերացիոն համակարգի ստեղծմամբ, Microsoft-ի հետ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել, որի արդյունքում Ubuntu-ն կինտեգրվի Windows 10 օպերացիոն համակարգի հետ: Խոսքը գնում է հենց ամբողջական ընդգրկման և Ubuntu-ն Windows 10-ի ներքո թողարկելու հնարավորության մասին: Microsoft-ը մտածում է Linux-ի հզորացման մասին, որը...

Apple–ը iOS-սարքերում կավելացնի գիշերային ռեժիմ

Apple ընկերությունը թողարկել է նոր iOS 9.3 օպերացիոն համակարգի բետա-տարբերակը, որում ներդրել է մի շարք ֆունկցիաներ, ներառյալ գիշերային ռեժիմը, որը կօգնի խուսափել քնի խանգարումներից: Անցած տարվա նոյեմբերին բրիտանացի բժիշկ Պոլ Գրինգրասը (Paul Gringras) սմարթֆոններ արտադրողներին կոչ արեց ստեղծել գիշերային հատուկ ռեժիմ, որը երեկոյան...

Վաղը Microsoft–ը կդադարեցնի Windows 8-ի սպասարկումը

Windows 8 օպերացիոն համակարգը թողարկվեց 2012 թվականի հոկտեմբերին։ Այն շատ առումներով ինովացիոն էր. սա Microsoft-ի առաջին ՕՀ-ն էր, որն ուներ Metro «սալիկային» ինտերֆեյս, Windows Store հավելվածների խանութ և մի շարք այլ հետաքրքիր հնարավորություններ: Ու չնայած այս մեծ նորամուծություններին` Windows 8-ը...

iOS 9-ը «կոտրելու» համար առաջարկել են մեկ միլիոն դոլար

Zerodium ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովման խոցելիություններ որոնելով, խոստացել է շռայլ պարգև այն հաքերին, ով կկարողանա «կոտրել» Apple-ի iOS 9 օպերացիոն համակարգը։ Ընկերության մասնագետների խոսքով՝ իրենց հետաքրքրում են օպերացիոն համակարգի՝ առ այսօր անհայտ խոցելիությունները, որոնց գտնողը կստանա մեկ միլիոն դոլար։...

Windows 10-ը բեռնվել է արդեն 75 միլիոն անգամ

Microsoft ընկերությունը հայտարարել է, որ մոտ մեկ ամսում Windows 10 օպերացիոն համակարգն արդեն բեռնվել է 75 մլն անգամ։ Ընկերության ավագ փոխնախագահ Յուսուֆ Մեհդին իր Twitter-ում հայտնել է, որ ՕՀ-ը տեղադրվել է 192 երկրներում՝ 90 000 հազար տարբեր մոդելների վրա։ 3. #Windows10:...

Օգոստոսի 13-ին Xiaomi-ն կներկայացնի MIUI 7-ը

Օգոստոսի 13-ին Samsung ընկերությունը կներկայացնի իր նոր արտադրանքները, սակայն սա դեռ ամենը չէ․ չինական Xiaomi-ն նույնպես շնորհանդես է պլանավորել այս օրը, որը նվիրված կլինի MIUI 7 նոր օպերացիոն համակարգին։ Ամենայն հավանականությամբ, MIUI 7-ը կաշխատի Android 5.1-ի հիման վրա։ Սպասվում է, որ նոր...

Apple-ը ներկայացրել է iOS 9 օպերացիոն համակարգը

WWDC 2015 համաժողովի ընթացքում Apple ընկերությունը ներկայացրել է իր օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որը համալրվել է մի շարք նոր հնարավորություններով։ iOS 9-ի ամենամեծ նորությունը թարմացված Siri ձայնային օգնականն է, որը փոխվել է ոչ միայն արտաքնապես, այլև ֆունկցիոնալ առումով։ Օգնականը կարողանում է...

Hyundai Sonata-ն դարձել է Android Auto-ով աշխատող առաջին ավտոմեքենան

Hyundai Sonata-ները կդառնան առաջին մեքենաները, որոնց վրա կտեղադրվի Android Auto օպերացիոն համակարգը։ Այս մասին տեղեկանում ենք ավտոարտադրողի տարածած մամուլի հաղորդագրությունից։ Այս տարվանից սկսած Sonata-ի մոդելները կվաճառվեն նախապես տեղադրված Android Auto ՕՀ-ով։ Նրանք, ովքեր ավելի վաղ են ձեռք բերել այս մեքենայից,...

Candy Crush Saga խաղը կներդրվի Windows 10-ում

Microsoft ընկերությունը համաձայնության է եկել King ընկերության հետ, ինչի արդյունքում ամռանը թողարկվելիք Windows 10 օպերացիոն համակարգում, բացի ավանդական խաղերից, կներդրվի Candy Crush Saga խաղը։ Սա King-ի միակ խաղը չէ, որ կարող է տեղադրվել Windows-ում։ Նշենք, որ Candy Crush Saga-ն «երեքը մեկ շարքում»...

1 2 3 14
Էջ 2 - 14-ից