Էլոն Մասկը ցուցադրել է Tesla Model 3 էլեկտրամեքենան

Էլոն Մասկը իր թվիթերյան էջում հրապարակել է պատրաստի Tesla Model 3 էլեկտրամեքենայի առաջին լուսանկարները: Առաջին մեքենան ձեռք բերելու իրավունքները գնվել էին Technology Partners-ի ներդրողներից մեկի կողմից, ով այն նվիրել է հենց Էլոն Մասկին՝ որպես 46 ամյակի ծննդյան նվեր:

Մեքենան ձեռք բերելու նախնական պատվերները բաց են դեռևս նախորդ տարվա գարնանից և մինչ այժմ 400 հազար պատվեր է գրանցվել:

Էլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստվում է Tesla Model 3-ը հանել մասսայական արտադրության և ամսական թողարկել 20 հազար օրինակով: Այն կարժենա 35 հազար դոլար: Նշենք, որ ընկերության նախորդ մոդելների արժեքը հասնում էր մոտ 100 հազար դոլարի: