Vivo չինական ընկերությունը պատրաստվում է թողարկել Xplay 5S սմարթֆոնը, որը կլինի բավական բարակ և կունենա 6 դյույմանոց QHD-էկրան։ Որպես պրոցեսոր կծառայի Qualcomm Snapdragon 805-ը, օպերատիվ հիշողությունը կլինի 3 ԳԲ, իսկ ներքինը՝ 32 ԳԲ։ Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը կլինի 13 ՄՊ և կունենա կրկնակի լուսադիոդային լուսարձակում։
Դիմային տեսախցիկը կլինի 8 ՄՊ և կապահովի որակյալ սելֆի-նկարներ։ Xplay 5S-ի մարտկոցը կլինի 3 500 մԱ/ժ, իսկ որպես օպերացիոն համակարգ կաշխատի Android 4.4-ը։ Սարքի հաստությունը կլինի ընդամենը 5,68 մմ։