Փորձառու խաղացողները վերածում են Pokemon GO խաղը շահավետ բիզնեսի

ԱՄՆ-ում բառացիորեն մի քանի օրվա ընթացքում Pokemon GO խաղը դարձավ համար մեկ թրենդը, և փորձառու խաղացողներն արդեն գտել են խաղի միջոցով գումար վաստակելու ճանապարհը:

Ինչպես խաղերի մեծամասնությունում, Pokemon GO-ն պետք է սկսել զրոյական մակարդակից, պոկեմոններ բռնել, ձվեր տեղադրել, մրցել, մի խոսքով երկար ժամանակ ծախսել: Եվ շատերն ուզում են խաղը սկսել ավելի բարձր մակարդակից և դեմ չեն դրա դիմաց վճարել:

The Wall Street Journal-ը գրում է, որ հայտարարությունների կայքերում վաճառքի են հանված Pokemon GO խաղի «զարգացրած» ըքաունթներ: Օրինակ` 100 դոլարով հնարավոր է գնել 12-րդ մակարդակի ըքաունթ: Փորթլենդում ապրող Շեյր Ջեֆրին պատմել է, որ տարեկան 65 000 դոլար է աշխատում` զարգացնելով և վաճառելով World of Warcraft խաղի ըքաունթներ:

Աղբյուը`The Wall Street Journal

Կարդացեք նաև

Որտեղից բեռնել վերջին օրերի մեգահիթ դարձած Pokemon GO խաղը