Չինաստանում օգտագործողներից մեկի ձեռքում պայթել է վերջերս թողարկված iPhone 7 սմարթֆոնը: China Daily-ն գրում է, որ Չժենչժոու քաղաքի բնակիչը պայթյունի պահին փորձում էր հոլովակ նկարել:
Սմարթֆոնը պայթյունի պատճառով սմարթֆոնը կիսվել էր երկու մասի: Օգտագործողը ստացել էր դեմքի ու ձեռքերի աննշան վնասվածքներ: Ըստ աղբյուրի` Apple-ի չինական գրասենյակն արդեն տեղեկացված է խնդրին:
Չինական լրատվամիջոցները նշում են, որ iPhone 7-ի պայթյունի դեպքը տարբերվում է Samsung-ի Note 7-ի խնդրից, քանի որ պայթյունի ժամանակ սմարթֆոնի մարտկոցը չի վնասվել: